Շիրակի մարզում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի՝ Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 3 հասցեի դիմաց բախվել են:
Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 4-րդ շենքի բնակիչ 59-ամյա Յուրիկ Դավթյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի «17 LU 969» համարանիշի, և Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 5-րդ փողոցի բնակիչ՝ 68-ամյա Թելման Պողոսյանի վարած «Mercedes» մակնիշի «18 TO 115» համարանիշի ավտոմեքենաները։ Ի
նչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ այստեղ: