Օդեսայում «օրենքով գող» է ձերբակալվել (տեսանյութ)
ՎրաստանՕդեսայում «Ցրուցի» մականունով նախկինում դատապարտված, 1972 թվականին ծնված «օրենքով գող» է ձերբակալվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ուկրաինայի ազգային ոստիկանության մամուլի ծառայությանը:
Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավարը նշել է, որ վրացական կողմը տեղյակ է այդ մասին և «Ցրուցի»-ին արդեն Վրաստան են ուղարկել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օդեսայում Ուկրաինայի իրավապահները Ուկրաինայից վտարել էին վրացի «օրենքով գող» Դավիդ Գարլիանիին՝ Դաթո Սվան մականունով: