Մինո Ռայոլան կարող է գնել իտալական ակումբը
Աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ մեծ սիրով կգներ «Ռոմա» իտալական ակումբը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Եթե պատկերացնենք, որ «Ռոմա»-ն վաճառքի է դրված և ես գնում եմ այն, հետաքրքիր նախագիծ կստացվի: Ամերիկացի սեփականատերերը շատ քիչ բան են արել ակումբի համար: Ես չեմ հավատում, իրենց նախագծին, ինչպես որ չեմ հավատում ներկայիս «Ինտեր» նախագծին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան այնպիսի ֆուտբոլիստների գործակալ է հանդիսանում, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Փոլ Պոգբան, Մարիո Բալոտելին, Մքասվելը և ուրիշներ