Բաղդադում ահաբեկչական պայթյունի հետևանքով 10 մարդ է մահացել. կան վիրավորներ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, որի հետևանքով առնվան 10 մարդ է զոհվել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Բաղդադի շիաներով բնակեցված թաղամասում: Զոհերի թվում 2 ոստիկան և քաղաքացիական 8 անձ կա: Եվս 20 մարդ վիրավոր է:
Իրաքում «ԻՊ»-ի գործունեության հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նրանք գրավել են երկրի մի մասը: