Հզոր թայֆուն է մոտենում Ճապոնիային
Այս տարվա ընթացքում Լուպիտ անունով արդեն երկրորդ թայֆունն է ձևավորվել Խաղաղ օվկիանոսի ափերի՝ ամենաարևելյան ճապոնական Մինամիտորի կղզու մոտ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը:
Թայֆունի կենտրոնական հատվածում քամու արագությունը կազմում է 18մ/վ:
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով ՝ տրոպիկական փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ և Ճապոնիա կհասնի հուլիսի 26-ին: