Իրաքում «ԻՊ»-ի ղեկավարի օգնականը ոչնչացվել է
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալ է ոչնչացվել, ով, պարզվել է, որ խմբավորման ղեկավարի օգնականն է: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ուժայինները գործողությունների ընթացքում վիրավորում են հասցրել նաև սպանված օգնականի մի քանի օգնականներին:
Գործոությունները տեղի են ունեցել Իրաքի Դիյալա նահանգի հյուսիսում:
Ավելի վաղ Ֆրանսիան «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար հրետանի էր ուղարկել Իրաք: