Մեքենաները բախվել են Գյումրիի Ղանդիլյան փողոցում. կան տուժածներ
Հուլիսի 23-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes A160» մակնիշի 15TO115 (վարորդ Պ. Տ. ծնվ.1948թ.) և «Volkswagen Golf » մակնիշի 17LU969 (վարորդ Դ. Յ. ծնվ.1957թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարաների կանչի վայր հասնելը տուժածները Տ.Պ.-ին և Յ.Դ.-ին հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Տ.Պ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ Յ.Դ.-ի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: