Լոս Անջելեսում անտառային հրդեհների պատճառով 300 մարդ են էվակուացրել
Մոտ երեք հարյուր տների բնակիչներ էվակուացվել են շաբաթ օրը Լոս Անջելեսում սկսած անտառային հրդեհների պատճառով: Հրդեհը տարածվել է 4.5 հազար հեկտար տարածքի վրա` քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Հրդեհը բռնկվել է ուրբաթ օրը, դրա ծավալները մեծացել են մեկ օրում մոտ երեք անգամ: Կրակի տարածումը փորձում են կանգնեցնել 300 հրշեջներ մոտ 30 ուղղաթիռների օգնությամբ: Հաղորդվում է, որ հրշեջներից մեկը ստացել է թեթև վնասվածք:
Հրդեհի հետևանքով մահացածների մասին տվյալներ չկան: