Ջրահեղձում Վահրամաբերդ լճում (լրացված)
Հուլիսի 23-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի լճում՝ Մարմաշեն եկեղեցու մոտակայքում, քաղաքացի է ջրահեղձ լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ախուրյան գետում՝ եկեղեցու մոտակայքում, ջրահեղձ է եղել Գյումրի քաղաքի Գարեգին 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Պ.-ը (1995 թ. ծնված):
Ջրափրկարարները գետից դուրս են բերել Ա.Պ.-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: