Ես պարտավոր եմ դառնալ նախագահ. Սավչենկո
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ պարտավոր է Ուկրաինայի նախագահ դառնալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նախագահական հավակնությունների մասին հարցին Սավչենկոն պատասխանել է. «Ես միշտ ասել եմ, որ չեմ ուզում, բայց կարող եմ, իսկ հիմա ասում եմ, որ պարտավոր եմ Ուկրաինայի նախագահ դառնալ»:
Ավելի վաղ Սավչենկոն նշել էր, որ երկրում բարեփոխումներ կատարելու համար բռնապետ լինելն անհրաժեշտություն է: