Վնասազերծվել են 20 մլն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր հափշտակողները. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ հուլիսի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին:
Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Մանրամասները՝ այստեղ: