Արտաշատի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել
Հուլիսի 23-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի թիվ 5 շենքում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտակի փողոցի թիվ 4 շենքի Մ. Շ.-ին պատկանող բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք արտահոսք հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.13-ին, մարվել՝ 14.36-ին:
Այրվել է՝ 1 քմ վառելափայտ, բազմոց և կենցաղային իրեր: