«ԻՊ»-ն իր վրա է վերցրել Քաբուլի պայթյունի պատասխանատվությունը. զոհերի թիվը հասել է 30-ի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել պայթյունի պատասխանատվությունը, որը, ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը` հղում տալով «Reuters»-ին:
Դեպքը տեղի է ունեցել հանրահավաքի ժամանակ Քաբուլի Դեհմազանգ շրջանում:
Զոհերի թիվը հասել է 30-ի: Քաբուլի իշխանությունները հաստատել են, որ պայթյունի հետևում կանգնած են երեք մահապարտներ: