Ամազոնը կամ «ուղղահայաց ալիքը»
Ամազոնը, պատկերավոր ասած, կատարյալ ծով է: Միջին հոսանքում գետն ունի ավելի քան 20 կմ լայնություն: Իսպանացիներն այս «հոսող ծովի» գետաբերանին մոտեցան 16-րդ դարի սկզբին: Այստեղ հանդիպելով մարտնչող հնդկացի կանանց` իսպանացի Օրելիանը կարծեց, թե ընկել է «ամազոնուհիների երկիրը»:
Կա նաև գետի անվան առաջացման մեկ այլ վարկած: Հայտնի է, որ Ատլանտյան օվկիանոսի ալիքները բարձրանում են գետի հոսանքն ի վեր ավելի քան 1400 կմ: Այս երեւույթն առաջացնում է «ուղղահայաց ալիք», որը տեղաբնիկ հնդկացիների ցեղերից մեկի լեզվով հնչում է «ամազունու»:
Հայեր, գիտե՞ք որ. ֆեյսբուք: