Օբաման Մյունխենի ողբերգությունը մեկնաբանելիս կատակել է (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մյունխենում հնչած կրակոցները մեկնաբանելիս թղթակիցներին ստիպել է ծիծաղել՝ խոսակցության թեման արագ փոխելով: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Մենք հստակ չգիտենք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, սակայն մեր սրտերը նրանց հետ են, ովքեր, հնարավոր է, տուժել են»,- հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճեպազրույցի ընթացքում:
Նախագահն ասել է, որ պատրաստ են օգնել Գերմանիային, ինչպես «մոտ դաշնակիցներից մեկին», և համակողմանի աջակցություն ցուցաբարել: Նա նշել է, որ Մյունխենի ողբերգությունը հիշեցնում է այն մասին, որ «իրենց կենսակերպը, իրենց ազատությունները» սպառնալիքի տակ են գտնվում, իսկ հետո սկսել է խոսել մեծացող երեխաների մասին, ովքեր «լքում են իրենց հորը»՝ փաստորեն նկատի ունենալով իր դուստր Մալիային: