Քաբուլում կրկնակի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցով բողոքի ակցիայի ժամանակ Քաբուլում կրկնակի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պայթյունների հետևանքով Քաբուլում առնվազն 61 մարդ է մահացել: Կա 207 վիրավոր:
Քաբուլի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հայտել են, որ պայթյունների հեղինակները, 3 մահապարը-ահաբեկիչներ են եղել: Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվում: