«BBC»-ի անդրադարձը՝ պատանդ ոստիկանների ազատ արձակմանը
Վերջին մեկ շաբաթում Հայաստանում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունը՝ ՊՊԾ գնդի՝ «Սասնա ծռեր»-ի անդամների կողմից գրավումը, հայտնվել է ռուս և արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես արդեն հայտնել ենք, Խորենացու փողոցում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել էր նաև «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այսօր պատանդների ազատ արձակմանն արձագանքել է նաև «BBC»-ն: Ռուսական ծառայությունը հայտնում է, որ երկարատև բանակցություններից հետո ազատ են արձակվել երկու ոստիկանները: Վկայակոչելով ԱԱԾ ներկայացուցչի խոսքը՝ հաղորդվում է, որ ոստիկանությունը շարունակում է բանակցել խմբի անդամների հետ:
«BBC»-ն ներկայացնում է նաև ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանի խոսքը, ով նշել է, որ չեզոք գոտում մամուլի կետ ստեղծելու մասին համաձայնություն կա:
«BBC»-ն հիշեցնում է, որ գործողությունների ընթացքում սպանվել է ոստիկանության մեկ աշխատակից, ևս 6-ը ստացել վնասվածքներ: