Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումն իշխանության օրակարգում է. Վիտալի Բալասանյան
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով երեկ այցելել էր «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում:
Նրա խոսքով՝ պահանջ է ներկայացվել նաև մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ:
«Ներկայումս ամեն ինչ հանգիստ է և՛ ուժային կառույցների կողմից, և՛ զինված խմբի տղաների կողմից: Երեկ նույնպես հանգիստ է եղել, իսկ նախանցած օրվա երեկոյան, երբ որ եղավ ընդհարում, սադրանքների արդյունքում եղան այդքան վիրավորներ»-ասել է Վիտալի Բալասանյանը: