Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են Մյունխենում հրաձգության մեջ կասկածվող անձի անունը
Գերմանական լրատվամիջոցները հայտնել են Մյունխենում հրաձգության մեջ կասկածվող անձի անունը: Նախնական տեղեկություններով՝ նրա անունը Դավիդ Ս. է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Spiegel-ին:
Աղբյուրնները դեռևս չեն բացահայտում իրենց ունցած ինֆորմացիան և մանրամասներ չեն հաղորդում տվյալ անձի մասին:
Նշենք, որ Մյունխենի սրճարանում և առևտրային կենտրոնում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: Հիվանդանոց է տեղափոխվել 21 և թեթև վնասվածքներ ստացել 13 մարդ: