Լավրովն ու Քերրին կհանդիպեն Լաոսում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հուլիսի 26-ին Լաոսում հանդիպում կունենան: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին՝ Վյենտյանում»,-ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը:
Հանդիպումը կկայանա Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա ամենամյա միջոցառման շրջանակներում:
Ավելի վաղ, Լավրովը Քերրիին հայտնել էր, թե ինչ է մտածում ԱՄՆ-ի հակառուսական պահանջների մասին: