Հալեպում 38 զինվորական է զոհվել
Հալեպում պայթյունի հետևանքով սիրիական բանակի 38 զինվորական է զոհվել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Տուվար աշ-Շամ» զինված ընդդիմադիր խումբը Բաշար Ասադի կողմից օգտագործվող ճանապարհային ոստիկանական նախկին շենքի տակ թունել է փորել և պայթուցիկ տեղադրել:
Հալեպը՝ մեծությամբ թվով 2-րդ քաղաքն է Սիրիայում: Այն այժմ բաժանված է 2 մասի: Արևմտյան մասը հսկվում է Դամասկոսի կողմից, իսկ արևելյանը՝ նրանց հակառակորդի կողմից: