Մյունխենի բնակիչները ծաղիկներ են բերում «Օլիմպիա» առևտրի կենտրոնի մոտ
Մյունխենի բնակիչները ծաղիկներ են բերում քաղաքի հյուսիս-արևուտքում տեղի ունեցած ողբերգության վայրի մոտ, որտեղ նախօրեին հրաձգությունից 9 մարդ էր սպանվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ինչպես հայտնի է, ուրբաթ երեկոյան զինված անձը կրակ էր բացել «Օլիմպիա» առևտրի կենտրոնի մոտ: Հարձակման հետևանքով 9 մարդ է մահացել, իսկ 16-ը՝ տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանների տվյալներով՝ կրակողը եղել է 18-ամյա իրանցի: Հարձակումից հետո նա հայտնվել է քաղաքացիական պարեկային ծառայության աշխատակիցների կրակի տակ:
Ավելի ուշ, ոստիկանները հայտնաբերել են հարձակվողի մարմինը: