Հիլարի Քլինթոնը հայտնել է պոտենցիալ փոխնախագահի անունը (լուսանկար)
ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Twitterի-ի իր էջում հայտնել է պոտենցիալ փոխնախագահի անունը, որի հետ նա գնալու է ընտրությունների: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Հուզմունքով հայտնում եմ իմ գործընկերոջ անունը՝ Թիմ Քեյն: Մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է ուրիշների իրավունքների համար պայքարին»,- գրել է Հիլլարի Քլինթոնը:
Ի պատասխան Քլինթոնի գրառման, Թիմ Քեյնն ասել է. «Հենց նոր հեռախոսով խոսեցի Հիլարիի հետ: Ինձ համար մեծ պատիվ է լինել նրա գործընկերը»:
Նշենք, որ Քեյնը ծնվել է 1958 թվականին: Ավարտել է Միսսուրիի համալսարանն ու Հարվարդի իրավունքի դպրոցը: Մոտ17 տարի Ռիչմոնդում իրավաբանական պրակտիկա է ունեցել՝ ներկայացնելով մարդկանց շահերը, որոնց բնակարան ստանալու իրավունքը մերժել են ռասայական խտրականության պատճառով: