Վերականգնվել են բոլոր ավիաչվերթները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում
Թուրքական ավիաուղիների (THY) գործադիր նախագահ Իլքեր Այջին հայտարարել է, որ վերականգնվել են բոլոր ավիաչվերթները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում:
Հուլիսի 22-ի դրությամբ դեռևս դադարեցված էր 43 չվերթ, հետաձգված էր 1459-ը:
Չնայած այն բանին, որ Թուրիքայում եռամսյա արտակարգ դրություն է, միևնույն է, բոլոր ուղղություններով ավիաչվերթներն արդեն վերականգնվել են:
Հիշեցնեմ, որ THY-ը էր չեղյալ էր հայտարարել 925 ներքին և միջազգային թռիչքներ հուլիսի 16-ից Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո:
THY-ի թռիչքները դեպի ԱՄՆ վերսկսվել են հուլիսի 19-ից: ԱՄՆ-ի «Federal Aviation Administration» (FAA) արգելք էր դրել թուրքական ավիաընկերությունների վրա և դադարեցրել էր թռիչքները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:
«THY»-ի բաժնետոմսերը գրանցել են ամենացածր ցուցանիշները իր պատմության մեջ:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: