Ուրախ չեմ պարտությունից, բայց մենք ավելի կուժեղանանք. Մխիթարյանը՝ նախկին խաղընկերների հետ
Ինչպես արդեն հայտնել ենք, Մխիթարյանն այսօրվա խաղի ընթացքում գրավեց իր նախկին թիմի՝ «Բորուսիա»-ի դարպասը:
Հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել նախկին խաղընկերների հետ և գրել. «Ուրախ չեմ պարտության համար, բայց մենք ավելի կուժեղանանք: Չնայած արդյունքին՝ հաճելի էր տեսնել նախկին թիմիս վաղեմի ընկերներին»: