Ջորջ Սորոս. մարդ, ով հովանավորում է Հայաստանում հակառուսական, իշխանափոխության պահանջ դրած ծախու սադրիչներին
Ներկայացնում եմ ամերիկամետների պապա գրանտների հովանավոր, հակառուսական հեղափոխությունների պատվիրատու Ջորջ Սորոսին:
Ինչո՞ւ և ինչի՞ համար են ստեղծվել հակառուսական, հեղափոխական տրամադրություններ Հայաստանում: Կարդացե՛ք և հե՛տ կանգնեք հակառուսական, իշխանափոխության պահանջ դրած ծախու սադրիչներից:
Ջորջ Սորոսը հանդիսանում է բորսային սպեկուլյանտ, ով շնորհիվ իր «Soros Fund Management» ներդրումային հիմնադրամի հասցրել է տիրանալ անհամար հարստության:
Վերջինս 30 տարիների ընթացքում իր ինստիտուտի միջոցներով աշխարհի տարբեր երկրներում ամերիկամետ խմբեր է ստեղծում: Միևնույն ժամանակ Սորոսը հանդիսանում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գլխավոր հովանավորը: Դեռևս 2004 թ Ջոն Քերրիի նախընտրական արշավի ժամանակ Սորոսը հատկացրել է 24 միլիոն դոլար: Սորոսը հմտորեն օգտագործում է իր քաղաքական կապերն այն բանի համար, որպեսզի էլ ավելի մեծ եկամուտ ստանա:
Սորոսը նաև հովանավորում է վերջին երկու տասնամյակների ընթացքում պատերազմական իրավիճակում գտնվող Ադրբեջանի ու Հայաստանի ընդդիմադիր խմբերին ու լրատվամիջոցներին: Նրա գործունեությունն այդ երկրների քաղաքական ղեկավարության սուր քննադատությանն է արժանացել:
Այսպես, Սորոսը փորձում էր այդ երկրներում «վարդերի հեղափոխություն» իրականացնել, որը մի քանի տարի առաջ իրականացվեց հարևան Վրաստանում: Սորոսի չմտածված գործունեությունն այդ երկրներում կարող էր հանգեցնել Ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը:
Արամ Սարգսյան. ֆեյսբուք: