Կրակոցներ չեն եղել. Գառնիի գյուղապետը հերքում իր վրա կրակելու մասին լուրերը
Ինչպես հայտնել էինք, Գառնի համայնքում վիճաբանություն Է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել Է նաև գյուղապետը:
Միջադեպի մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ը կապ հաստատեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ, ով հայտնեց, որ տեղի ունեցածի հետ կապ չունի:
«Ես ոչ մի կրակոց չեմ լսել, որևէ կապ չունեմ կրակոցների հետ, ես չեմ տուժել: Մամուլում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, որի համար ես դատի եմ տալու»,-ասաց գյուղապետը: