Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները աճում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել են 0.09 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 44.71 դոլարի:
«Brent» նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում աճել են 0.17 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 46.28 դոլարի