«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) ծնվել է 1992 թվականին Գյումրիում: Բռնցքամարտով զբաղվում է 7 տարեկանից: Բաչկովն իր ուղեգիրը նվաճեց պրոֆեսիոնալների համար անցկացվող մրցաշարում, որտեղ նաև հաղթեց:
Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիք կազմելը: Բաչկովի կարծիքով՝ բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Իմ թալիսմանը խաչս է: Հռոմի պապն է օրհնել այն: Ընկերս է բերել Իտալիայից:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Եղբորս և քեռուս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Կամք, ուժ,համբերություն:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Բոլոր նրանց հետ, ովքեր կուրախանան:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Աստծո կամոք՝ հաղթական: