Եթե քնկոտության զգացումը Ձեզ չի լքում
Ձեզ մոտ աշխատանքի արտադրողականության անկու՞մ է նկատվում, Դուք անընդհատ հորանջու՞մ եք, և քնկոտության զգացումը Ձեզ գրեթե չի՞ լքում. ճիշտ ժամանակն է վերանայել Ձեր սննդակարգը:
Գիտնականներն անց են կացրել ոչ մեծ հետազոտություն տարբեր տարիքի 30 տղամարդկանց և կանանց մասնակցությամբ: Մասնակիցներին առաջարկվել են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի տարբեր քանակություն ունեցող սննդատեսակներ:
Ավելի օբյեկտիվ պատկեր ունենալու համար անց են կացվել բազմաթիվ թեստեր, որոնց ընթացքում արձանագրվել են լատենտային քնի արդյունքները, որոնք տեղեկություն էին տալիս ցերեկային քնկոտության մասին:
Ինչպես ցույց տվեց հետազոտությունը՝ միայն ածխաջրերը և ճարպերն են ազդում քնկոտության առաջացման վրա: Փորձի այն մասնակիցները, որոնց սննդակարգը հարուստ էր ճարպերով, ավելի հաճախ էին ունենում քնկոտություն զգացում:
Սննդակարգի մեջ ածխաջրերի ավելացումը, ընդհակառակը, նպաստում էր քնկոտության նվազմանը և աշխատունակության բարձրացմանը:
Այսպիսով, եթե Դուք ցանկանում եք լիարժեք ապրել և մեծացնել Ձեր ակտիվությունն ու աշխատունակությունը, ապա Ձեր սննդակարգում պարտադիր պետք է առկա լինեն մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք և հացամթերք: