Հրդեհ՝ Սունդուկյան փողոցում
Հուլիսի 11-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Սունդուկյան 7/1 հասցեում գտնվող ավտոկայանատեղիում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և 6 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծխացել է ներքնակ: