Հիսուս Քրիստոսին ուղարկում են վիրտուալ իրականություն
«Քրիստոսի կրքերը» ֆիլմի պրոդյուսեր Էնցո Սիստին ցուցադրել է Հիսուսի մասին նոր կինոժապավենի անոնսը, որը նկարահանվել է «VR» ֆորմատով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Մեկուկեսժամանոց «Jesus VR — The Story of Christ» կինոգործը նկարահանվել է վիրտուալ իրականության ձևաչափով և հասանելի կլինի բոլոր «VR» բջջային հարթակներում, այդ թվում՝ «Google Cardboard», «Samsung Gear», «Oculus Rift», «PlayStation VR» և «HTC Vive»:
Կինոժապավենը Հիսուս Քրիստոսի ինքնատիպ կենսագրությունը կդառնա և հանդիսատեսին ցույց կտա իրադարձություններ նրա՝ Հորդանանում մկրտությունից մինչև Գողգոթայում խաչելը:
Նկարահանումները տեղի են ունեցել Մատերա գյուղում, նրա դերում Ուիլյամ Ֆուլկոն է, ով հայտնի է նաև «Քրիստոսի կրքերը» ֆիլմից: « Jesus VR — The Story of Christ» ֆիլմի պրեմիերան, հեղինակների խոսքով, սպասվում է Սուրբծննդյան տոներին: