Ռուսաստանը ահաբեկչություններ էր նախապատրաստել Ուկրաինայում. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «bTV» բուլղարական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ուկրաինայում ահաբեկչություններ ծրագրելու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Українські Новини»-ին:
«Միայն վերջին տարվա ընթացքում մենք մոտ 300 ահաբեկչական հարձակում ենք կանխել, որոնք պատրաստվել էին Ռուսաստանի Դաշնութան կողմից: Ահաբեկիչները պատրաստվել էին Կուրսկի, Բելգորոդի, Ռոստովի շրջանների նախապատրաստական կենտրոններում: Մենք նրանց բերման ենք ենթարկել պայթուցիկ սարքերով ահաբեկչական հարձակումներ պատրաստելու ժամանակ և խաղաղություն ենք հաստատել»,- հայտնել է Պորոշենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել էր Ուկրաինայում 300 ահաբեկչություն կանխելու մասին: