Հենրիխ Մխիթարյանը վաղը կմեկնի Մանչեսթեր. «Daily Mail»
Հենրիխ Մխիթարյանին մեկ քայլ է մնում, որպեսզի գերմանական «Բորուսիա»-ից տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Գործարքի կնքումը սպասվում է հանգստյան օրերին: Այս մասին գրում է «Daily Mail»-ը:
Մասնավոր ինքնաթիռը Դորտմունդից Մանչեսթերի օդանավակայան է ժամանել այսօր, չնայած ակումբը հրաժարվել է հաստատել, որ 27-ամյա ֆուտբոլիստն ինքնաթիռում է եղել:
«Sportsmail»-ը հասկանում է, որ տրանսֆերի գինը դեռևս համաձայնեցված չէ, սակայն երկու ակումբները հեռու չեն ֆուտբոլիստի տրանսֆերի գնահատումից, և ոչ մի լուրջ խոչընդոտ չկա 26 միլիոն եվրոյի սահմաններում գործարքն անելու համար:
Մխիթարյանը պետք է Ժոզե Մաուրինյոյի ևս մեկ մեծ գործարքը դառնա Զլատան Իբրահիմովիչի տեղափոխումից հետո, ում գործարքն այսօր ավարտվել է: