Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. «France-Presse»
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը քիչ առաջ ընդունել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որը նախատեսում է պատիժ սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ը՝ հղում տալով «France-Presse» լրատվական գործակալությանը:
Եթե փոփոխությունը Սենատում վերջնականապես հաստատվի, իսկ հետո երկրի նախագահի կողմից ստորագրվի, ապա մեղադրվող ճանաչվողները կարող են 45 000 եվրոյի չափով տուգանվել և նույնիսկ մեկ տարով հայտնվել բանտում:
Օրինագիծը այժմ կներկայացվի Սենատի քննարկմանը: