Չեխիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու հանրաքվեն «վատ գաղափար» է. Իսպանիայի ԱԳՆ
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալան Չեխիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի գաղափարն անհաջող է համարել: Այս մասին գրոմ է Gazeta.ru-ն:
Ի պատասխան Չեխիայի նախագահի այն հայտարարության, որ երկիրն իր սեփական կարծիքը պետք է ունենա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, Իսպանիայի ԱԳ նախարարն ասել է. «Դա շատ վատ գաղափար է»:
Չեխիայի ղեկավարը հայտարարել է, որ ինքը դեմ է հանրաքվե իրականացնելու գաղափարին, սակայն ցանկանում է մնալ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմում: