ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրերն ուժի մեջ են մտել
ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրերն այսօր ամբողջ ծավալով ուժի մեջ են մտել վավերացման գործընթացից հետո: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը` հղում անելով Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:
ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը դեռևս չի վավերացրել միայն Նիդեռլանդները, որի քաղաքացիները ապրիլին հանդես եկան այդ համաձայնագրի դեմ:
«Այսօր ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրերն ամբողջ ծավալով ուժի մեջ են մտել: Ասոցացման համաձայնագիրը նպատակ ունի խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի, Վրաստանի և Մոլդովայի միջև` ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու միջոցով»,- նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ մաքսային տարիֆների և ստանդարտների անցումը կապահովի Մոլդովայի և Վրաստանի տնտեսական աճը և կհեշտացնի միացյալ եվրոպական շուկայի հետ ինտեգրացիան: