Կիևի ուժայինները 40 տանկ են մտցրել Սչաստյե բնակավայր
Կիևի ուժայինները, խախտելով Մինսկի համաձայանգիրը, 40 տանկ են մտցրել Սչաստյե բնակավայր: Այս մասին գրում է «ТАСС»-ը:
Լուգանսկի ազգային ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հունիսի 30-ին Ուկրաինայի ուժայինները խախտել են հրադադարի ռեժիմն ու շփման գծի երկայնքով զրահապատ մեքենաներ և 40 «Т-64» տանկ անցկացրել:
Նա նշել է, որ զրահատեխնիկան Լուգանսկի բնակավայրեր է մտցվել գիշերը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հունիսի 29-ին Լուգանսկի երկաթուղային կայարանով ևս զրահապատ տեխնիկայի խմբաքական է անցկացվել: