«Շիրակ-Դիլա» ֆուտբոլային խաղից հետո վրացի երկրպագուները հարձակվել են հայերի վրա
Հունիսի 30-ին Գորիում Եվրոպական լիգայի նախընտրական մրցույթի շրջանակներում տեղի ունեցած «Շիրակ» (Հայաստան) և «Դիլա» (Վրաստան) ֆուտբոլային խաղը, որն ավարտվեց վրացական ակումբի հաղթանակով` 0:1:
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում հայկական համայնքի պաշտոնական էջից:
Ըստ հաստատված ինֆորմացիայի՝ խաղի ավարտից հետո մի քանի տասնյակ վրացի երկրպագուներ` հիմնականում դպրոցական տարիքի երիտասարդներ, հարձակվել են միկրոավտոբուսի վրա, որը տեղափոխում էր Գորի ժամանած հայ երկրպագուներին:
«Լարվածությունն առաջացել է դեռևս սրճարանում, որը գտնվում էր մարզադաշտին մոտ: Հայ երկրպագուները պատրաստվել են հետ գնալ, երբ մոտեցել են մի խումբ վրացիներ և փորձել են կոնֆլիկտային դրություն ստեղծել: Դրանից հետո վրացի դպրոցականները քարեր են նետել հայերին տեղափոխող միկրոավտոբուսի ուղղությամբ: Մենք դուրս եկանք ավտոբուսից, սկսեց կռիվ, սակայն շուտով եկավ ոստիկանությունը և հարձակվողները փախան: Մի քանի հայ երկրպագուների տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու համար: Մեզ հայտնի է, որ ձերբակալվել է նաև հարձակվողներից մեկը, մյուսներին չեն գտել»,- նշվում է դեպքի ականատեսներից մեկը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ դեռևս ոչ մի պաշտոնական մեկանբանություն չի արել:
Միջադեպի արդյունքում ոչ մի կողմից տուժածներ չկան: