«Աէրոֆլոտ»-ը թույլատրում է թռիչքի ժամանակ միացված թոողնել էլեկտրոնային սարքերը
«Աէրոֆլոտ»-ը դադարեցրել է այն օրենքը, որով ուղևորները թռիչքների ժամանակ պետք է անջատեն էլեկտրոնային սարքերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ավիաընկերության ֆեյսբուքյան էջին:
«Հուլիսի1-ից ուղևորները օդանավում ողջ թռիչքի ընթացքում կարող են միացված պահել էլեկտրոնային սարքերը»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ հարկավոր է միացնել օդային ռեժիմը: Ձեռքի ուղեբեռով տեղափոխելու դեպքում, նոութբուքները պետք է անջատված լինեն: