Բացահայտվել է Հույսի Ավանում 16-ամյա տղայի սպանության և նրա եղբոր դանակահարության դեպքը. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հույսի Ավան 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի բնակիչ, 16-ամյա Հայկ Ասիրյանն է, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահանում է: Մանրամասները՝ այստեղ: