Ջոն Քերրիի կոչը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Քերրին 2 նախագահների հետ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել: Պետքարտուղարը կողմերին կոչ է արել իրականացնել մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հաստատել էր, որ հուլիսի սկզբներին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան, այնուհետև՝ Ադրբեջան: