Ռոնալդուն՝ Պորտուգալիայի հավաքականի՝ կիսաեզրափակչում հայտնվելու մասին
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռոնալդուն մեկնաբանել է իրենց թիմի՝ «Եվրո- 2016»-ի կիսաեզրափակիչ անցնելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ հետխաղյա 11 մետրանոցներով Պորտուգալիայի հավաքականը անցավ կիսաերափակիչ փուլ:
«Այսօր մենք արդարացիորեն հաղթեցինք: Այո', ինձ չհաջողվեց գոլ խփել, սակայն ես միշտ առավելագույնն եմ անում խաղի ընթացքում: Հավանաբար, ոչ ոք չէր սպասում, որ մենք այսքան հեռու կգնանք: Լեհաստանի հավաքականը բազմաթիվ վտանգավոր պահեր չստեղծեց մեր դարպասի մոտ, սակայն նրանք վատ չխաղացին:»