Պուտին-Օլանդ և մի քիչ էլ Արցախ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր պարտքն է համարել Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել հունիսի 20-ին Պետերբուրգում կայացած եռակողմ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մանրամասները:
Դե մանրամասներ ու քննարկել մի քիչ ճոխ է հնչում: Կողմերը, ինչպես միշտ, որոշել են լուրջ զբաղվել Արցախում տիրող իրավիճակով: Հեռախոսազրույցի վերջում երկուսն էլ հույս են հայտնել, որ այդ հարցը կլուծվի միայն խաղաղ ճանապարհով: Կարճ ասած ՝ նույն երգն են երգել, ինչ երգում են այսքան տարի:
Այս խոսակցությունից հետո պարզ է դառնում, որ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ուրիշ այլ երկիր, չի պատրաստվում մատը մատին տալ ու կարգի հրավիրել Ադրբեջանի նախագահ Ալիևին: Պուտինը կշարունակի զենքի վաճառքը, անունը դնելով՝ բիզնես, մյուս մանր-մունր երկրներն էլ կշարունակեն ամեն կրակոցից հետո ցավակցել:
Մենք պետք է վերջապես հասկանանք, որ ոչ մի երկրի սիրտ մեր համար ավելի շատ չի ցավում քան մերը: Մենք պետք է զինենք մեր բանակը, մենք պետք է կտրենք մնացած պետական կառույցների բերաններից ու ամեն ինչ ուղղենք դեպի բանակ: Բանակը պետք է լինի ամենահարուստ ու ամենաուժեղ կառույցը Հայաստանում (Արցախում): Մեր հարևանը Ադրբեջանն է, ոչ մի ռուս կամ ֆրանսիացի չի գալու ու մեր համար դոշ տա, դա վաղուց ապացուցված և ամեն տարի հաստատվող իրականություն է:
Պետք է զինել բանակը, պետք է պատրաստ լինել պատերազմին:
Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք: