Ծայրահեղականները ցանկացել են հարձակվել Ղազախստանում ռուսական զորամասի վրա
Ծայրահեղականները, ովքեր ձերբակալվել են Ղազախստանում` հատուկ օպերացիայի շրջանակում, նախատեսում էին հարձակում գործել ռուսական զորամասի վրա, որը գտնվում է Բալխաշ քաղաքում: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Նրանք նախատեսում էին հարձակվել ռուսական զորամասի վրա: Հարձակումից հետո նրանք նախատեսում էին մեկնել Սիրիա»,- հայտնել է նա:
Ներկա պահին չկան որևէ պաշտոնական մեկնաբանություններ տվյալ ինֆորմացիայի վերաբերյալ` ՌԴ-ի և Ղազախստանի իրավապահ մարմինների կողմից: