Երևանում 33-ամյա երգիչը «Mercedes»-ով Սարալանջի փողոցում վթարի է ենթարկվել. կան վիրավորներ.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 30-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում Սարի թաղի 8-րդ շարքի բնակիչ, 33-ամյա Մարտին Մկրտչյանը իր վարած «Mercedes» մակնիշի 74 VV 077 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և հարվածել բետոնե արգելապատնեշին: Մանրամասները՝ այստեղ: