Հերոս Սարգիս Մովսիսյանն այսօր կդառնար 22 տարեկան
Սարգիս Արմենի Մովսիսյան (1994, հուլիսի 1 - 2014, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշեր), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սերժանտ, «Արիության համար» պարգևատրված հետմահու մեդալակիր։ Ծառայել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի N զորամասում, եղել է ջոկի հրամանատար։
Սարգիս Մովսիսյանը, ծնվել է 1994 թ. հուլիսի 1-ին` Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ Մայրը` Սոնյա Մանուկյանը, որդուն անվանում է Սարգիս, ի պատիվ Սուրբ Սարգսի, ցանկանալով, որ իր որդին լինի սրբի հովանու ներքո։ 2000 թ. Սարգիսը հաճախել է գյուղի միակ դպրոցը եղբոր` Վահագի հետ։ Դպրոցում աչքի է ընկել իր կազմակերպվածությամբ։ 2010 թ. ավարտել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ սովորել է դասընկերոջ հետ։ Երկու տարի սովորելով` ցուցաբերել է լավ արդյունքներ։ 2012 թ. զորակոչվել է հայկական բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Վանաձորի ուսումնական զորամասում` Արարատ Խանոյանի հետ միասին։ Այստեղ ծառայել է 6 ամիս, որից հետո տեղափոխվել է ԼՂՀ-ի Մարտակերտ շրջանի N զորամաս կրտսեր սերժանտի կոչմամբ։ Սարգիսը եղել է սերժանտ և ջոկի հրամանատար։ Համաբանակային ընկերները նրան անվանել են «Վաշտի Հսկա» ։2014 թ. Սարգիս Մովսիսյանը մասնակցել է բազկամարտի համաբանակային մրցույթին, գրավել մրցանակային 2-րդ տեղը։
Հերոսական մահը
2014 թ. Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանական զորքերի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս, Սարգիսը մարտի ժամանակ ծանր վնասվածք է ստանում է թոքի և ողնաշարի հատվածում։ Ստեփանակերտ շրջանի հոսպիտալում կանգնեցնում են ներքին արնահոսությունը և օգոստոսի 2-ին անմիջապես ուղարկում ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալ։ Օգոստոսի 2-ի գիշերը կատարում են 2-րդ ծանր վիրահատությունը։ Լույս 3-ին վիրահատության ժամանակ սերժանտ` Սարգիս Մովսիսյանը մահանում է։