ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է հուլիսի սկզբին Լավրովի այցը Հայաստան և Ադրբեջան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հաստատել է, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հուլիսի սկզբներին կայցելի Հայաստան, այնուհետև՝ Ադրբեջան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Սկզբում Լավրովը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որից հետո կայցելի Ադրբեջան»,-ասել է Կարասինը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Մարկ Էյրոն Լավրովի հետ հանդիպումից հետո պատրաստակամություն է հայտնել նոր բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով: