Ահաբեկչություններ՝ Բաղդադում. կան զոհեր և վիրավորներ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 3 ահաբեկչություն է տեղի ունեցել: Զոհվել է առնվազն 12 մարդ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
7 մարդ զոհվել է քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող շուկայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով: 15 մարդ վիրավոր է:
3 մարդ զոհվել է քաղաքի արևմուտքում տեղի ունեցած ռումբերի պայթյունից: Վիրավորվել է 11 մարդ:
2 մարդ զոհվել է ահաբեկիչների հարձակման արդյունքում: 8 մարդ վիրավոր է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաղդադից 25 կմ. հեռավորության վրա ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ: