Թուրքը մնում է թուրք. Սենոր Հասրաթյան
ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հակառակորդն իր սովորության համաձայն շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Սակայն հատկանշական է ոչ այնքան սովորական դարձած խախտումը, որքան տվյալ խախտման բնույթն ու նպատակը: Այսօր ադրբեջանական կողմը հեռահար հրաձգային զենքից կրակել է՝ թիրախ ընտրելով Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց... Բարեբախտաբար տուժածներ չեն եղել:
Այսքանից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է՝ թուրքը մնում է թուրք...»: